Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2014, 591 - Ա

ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հյուսիսային ազգամիջյան 6-րդ ֆորումին մասնակցելու, ինչպես նաև երկու մարզի միջև համագործակցության ընդլայնման և խորացման հետագա ծրագրերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի՝ 2014 թվականի հունիսի 10-11-ը Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Արխիվ

2024

2023