Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2014, 592 - Ա

ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2014 թվականի հունիսի 25-27–ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական հանձնաժողովի համապատասխան գլխավոր տնօրինություններում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու համար:
2. Կարեն Ճշմարիտյանի և Գարեգին Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023