Վարչապետի որոշումներ

28 Օգոստոսի 2014, 814 - Ա

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Մոսկվայում հրատարակված «Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճրագործությունների և հայոց ցեղասպանության մասին» գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի՝ 2014 թվականի հուլիսի 16-21-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023