Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2014, 943 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Միացյալ ազգերի կազմակերպության «Հաբիթաթ» ծրագրի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության շրջանակներում` քաղաքաշինության բնագավառում ուսումնասիրությունների և ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել Քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023