Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2014, 959 - Ա

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ՝ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Էստոնիայի Հանրապետության կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկու հրավերով` Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրելու, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 22-24-ը Էստոնիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի (համաձայնությամբ)՝ 2014 թվականի սեպտեմբերի 22-24-ը Էստոնիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023