Վարչապետի որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1063 - Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ԳԵՈՐԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՆԵԼԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրավերով իրավական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գեորգի Խաչատրյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման և զարգացման բաժնի պետ Նելլի Ավետիսյանի՝ 2014 թվականի նոյեմբերի 2-4-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023