Վարչապետի որոշումներ

31 Հոկտեմբերի 2014, 1065 - Ա

ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին 2014 թվականի նոյեմբերի 24-27-ը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2014 թվականի նոյեմբերի 24-28-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիական շաբաթ 2014» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Ճշմարիտյանի և Գարեգին Մելքոնյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023