Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2014, 1125 - Ա

ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի` 2014 թվականի հոկտեմբերի 30-31-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023