Վարչապետի որոշումներ

25 Նոյեմբերի 2014, 1174 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ի N 606-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարանի, Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկի և Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարանի բաշխման ցանկը հաստատելու մասին» N 606-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով, իսկ որոշմամբ հաստատված «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
2) 2-րդ կետում «395-ական օրինակները,» բառերից հետո լրացնել՝ «բաշխել Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային և որոշ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին՝ համաձայն N 2 հավելվածի,» բառերը` համաձայն հավելվածի, իսկ «ինչպես նաև» բառերը փոխարինել «իսկ» բառով:
 

Հավելված

Արխիվ

2024

2023