Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1145 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Կրթության ու գիտության ոլորտում ներդրած ավանդի համար, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Գոհար Սամվելի Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտքարտուղար

Դավիթ Վարազդատի Հակոբյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ

Հովիկ Աշոտի Մինասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր
Էլմիաննա Արտյոմի Հեքեքյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դեկան, դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Ռաֆայել Քրիստափորի Ջրբաշյան
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ


 

Արխիվ

2024

2023