Վարչապետի որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1259 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Հ. Աբրահամյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար» բառերով,
բ. «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինել «Հ. Մանուկյան - ՀՀ արդարադատության նախարար» բառերով,
գ. «Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
դ. «Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» բառերով,
ե. «Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ» բառերով,
զ. «Մ. Հակոբյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «Ս. Լոքյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Հ. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Հայրապետյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով,
բ. «Ն. Սինորյան - Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Հ. Ղազարյան - Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,
գ. «Լ. Ղամբարյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Քարամյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,
դ. «Ն. Մելքոնյան - Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Յ. Աշրաֆյան - Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով,
ե. «Լ. Սարգսյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ռ. Ալավերդյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրանտ» բառերով,
զ. «Ն. Թադևոսյան - Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Ջուլհակյան - Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,
է. «Ս. Մելքոնյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Ա. Առաքելյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,
ը. «Վ. Ղափլանյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Մ. Մալխասյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ» բառերով,
թ. «Ջ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Մնացականյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,
ժ. «Ա. Սեդրակյան - Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Գրիգորյան - Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Արխիվ

2024

2023