Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2014, 1311 - Ա

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:


Հավելված

Արխիվ

2024

2023