Վարչապետի որոշումներ

13 Հունվարի 2015, 2 - Ա

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի հունվարի 19-30-ը նե-րառյալ։
2. Դավիթ Հարությունյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի վրա:
 

Արխիվ

2024

2023