Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2014, 1316 - Ա

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2014 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2015 թվականի հունվարի 30-ը ներառյալ։
2. Գագիկ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանի վրա:
 

Արխիվ

2024

2023