Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2015, 19 - Ա

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 1599000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023