Վարչապետի որոշումներ

16 Հունվարի 2015, 24 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության երկրորդ ազգային զեկույցը ներկայացնելու նպատակով 2015 թվականի հունվարի
21-28-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ջեմմա Բաղդասարյանինը, Սուրեն Քրմոյանինը, Էմիլ Բաբայանինը, Ռոբերտ Ստեփանյանինը, Կարինե Սարիբեկյանինը, Նելլի Մանանդյանինը, Գագիկ Եգանյանինը և Արմեն Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Աշոտ Հովակիմյանինը, Վահրամ Կաժոյանինը և Կարինե Սուջյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Պատվիրակության ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված

Արխիվ

2024

2023