Վարչապետի որոշումներ

16 Հունվարի 2015, 27 - Ա

ՍԵՐԳԵՅ ԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱԼՈՒԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանին 2015 թվականի հունվարի 15-18-ը գործուղել Կալուգա (Ռուսաստանի Դաշնություն) Պ-166Մ (ԿՍՏՕ Պ166Մ) ազդարարման տեխնիկական միջոցների բազայի վրա Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծման երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերման շրջանակներում կայանալիք գործնական համաժողովին մասնակցելու համար:
2. Սերգեյ Ազարյանի՝ Կալուգա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Ազարյանի՝ Կալուգա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Ազարյանի՝ Կալուգա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023