Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2014, 1317 - Ա

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2014 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2015 թվականի հունվարի 22-ը ներառյալ։
2. Սերգո Կարապետյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի վրա:

 

Արխիվ

2024

2023