Վարչապետի որոշումներ

29 Հունվարի 2015, 47 - Ա

ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին 2015 թվականի հունվարի 27-30-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի (TRACECA) միջկառավարական հանձնաժողովի 11-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գրիգորյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գրիգորյանի` Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023