Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2015, 65 - Ա

ՎԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանին տրամադրել 2015 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2015 թվականի փետրվարի 10-ից մինչև մարտի 13-ը ներառյալ։
 

Արխիվ

2024

2023