Վարչապետի որոշումներ

31 Հունվարի 2015, 63 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի հերթական 8-րդ հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2015 թվականի փետրվարի 2-5-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հովհաննես Պողոսյանինը, Գևորգ Թումանովինը, Նորայր Աբգարյանինը և Արմինե Ավոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վարդուհի Մելիքյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Պողոսյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հավելված

Արխիվ

2024

2023