Վարչապետի որոշումներ

30 Հունվարի 2015, 62 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ՝ ՄԻՆՍԿ ԵՎ ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի գլխավոր խորհրդական Արման Մելքոնյանի՝ 2015 թվականի փետրվարի 2-5-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) և 2015 թվականի փետրվարի 5-6-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ և Վիլնյուս գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023