Վարչապետի որոշումներ

5 Փետրվարի 2015, 79 - Ա

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին 2015 թվականի փետրվարի 23-25-ը գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն)` շրջակա միջավայրի և առողջության եվրոպական նախարարական խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արամայիս Գրիգորյանի` Մադրիդ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023