Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2015, 83 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի օգոստոսի 26-ի «Բանակցային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 793-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում «Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ» բառերով, «Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ» բառերը՝ «Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ» բառերով, իսկ «Ա. Գեղամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը՝ «Ա. Մկրտչյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով:
 

Արխիվ

2024

2023