Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2015, 85 - Ա

ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 15-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի 2015 թվականի հունվարի 19-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023