Վարչապետի որոշումներ

17 Փետրվարի 2015, 111 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրով նախատեսված դրույթների կատարումն ապահովող մեխանիզմների փորձն ուսումնասիրելու և կիրարկման մեխանիզմները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արթուր Աշուղյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի՝ 2015 թվականի փետրվարի 9-11-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) և 2015 թվականի փետրվարի 11-13-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Աշուղյանի՝ Մինսկ և Մոսկվա գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023