Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2015, 121 - Ա

ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ՍՄԲԱՏ ՍԱԻՅԱՆԻՆ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ագնեսա Աղաբաբյանին 2015 թվականի փետրվարի 18-20-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների միջև համագործակցությանն ուղղված պայմանագրի լրամշակված նախագծի վերաբերյալ խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Անահիտ Գալստյանի, Սմբատ Սաիյանի և Ագնեսա Աղաբաբյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Գալստյանի Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023