19 Փետրվարի 2015, 126 - Ա
ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N  861 որոշումը`
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար, ինչպես նաև ծննդյան  45-ամյակի  ու  հասարակական-պետական աշխատանքային գործունեության 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Մայիսի Ասրյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
 

