Վարչապետի որոշումներ

25 Փետրվարի 2015, 144 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 138 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 138-Ա որոշման մեջ «միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 23-ի N 138-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 143-Ա որոշումը:
 

Արխիվ

2024

2023