Վարչապետի որոշումներ

3 Մարտի 2015, 147 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ–պետությունների տրանսպորտային մարմինների վերահսկո-ղության ղեկավարների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Արամ Կարապետյանի 2015 թվականի փետրվարի 24-25-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Առաքելյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվե-տվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023