Վարչապետի որոշումներ

3 Մարտի 2015, 149 - Ա

ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻ ՄԱՔՍՈՒԴՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին 2015 թվականի մարտի 3-6-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանին 2015 թվականի մարտի 3-7-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ սանիտարական, ֆիտոսանիտարական, անասնաբուժական և տեխնիկական կանոնակարգման խորհրդատվական կոմիտեի 11-րդ նիստին մասնակցելու համար:
2. Էմիլ Տարասյանի, Արմեն Եգանյանի և Լիլի Մաքսուդյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էմիլ Տարասյանի Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023