Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2015, 150 - Ա

ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՆԴԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանին 2015 թվականի մարտի 14-18-ը գործուղել Սենդայ (Ճապոնիա)` ՄԱԿ-ի աղետների, ռիսկերի նվազեցման համաշխարհային 3-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Երիցյանի և Նիկոլայ Գրիգորյանի` Սենդայ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սենդայ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023