Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2015, 153 - Ա

ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ` ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային խմբերի անդամ պետությունների նախարարական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին 2015 թվականի փետրվարի 18-20-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Մանուկ Մկրտչյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներ-կայացնելը:

 

Արխիվ

2024

2023