Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2015, 172 - Ա

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵՅՐՈՒԹ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2015 թվականի մարտի 12-15-ը գործուղել Բեյրութ (Լիբանանի Հանրապետություն)՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործունեության ընթացքում կատարած աշխատանքներն ու ծրագրերը ներկայացնելու, Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի որոշումները և այդ ուղղությամբ համայնքների անելիքները հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելու նպատակով:
2. Հրանուշ Հակոբյանի՝ Բեյրութ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023