Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2015, 174 - Ա

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3 րդ ենթակետի`
1. Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի՝ 2015 թվականի մարտի 1-2-ը Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապե-տության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արման Թաթոյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023