Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2015, 175 - Ա

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հռոմի Վիտորիանո թանգարանային համալիրում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ 2015 թվականի մարտի 4-6-ը Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023