Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2015, 177 - Ա

ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ԲԱՔԻՐ ՋԱԲԵՐ ԱԼ- ԶՈՒԲԱԻԴԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար` Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդիի գլխավորած պատվիրակության 2015 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում կեցության, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 4,021,500.0 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

Արխիվ

2024

2023