Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2015, 183 - Ա

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ, ԶՈՐՀԱՊ ԵԳԱՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գիտակրթական բնագավառում երկկողմ համագործակցությանը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գործունեությանը և Ռուս-հայկական գիմնազիայի բացման գործընթացին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Զորհապ Եգանյանի՝ 2015 թվականի փետրվարի 20-21-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:


 

Արխիվ

2024

2023