Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2015, 194 - Ա

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանին 2015 թվականի ապրիլի 5-7-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման կարգի նախագծի քննարկման խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Կարեն Հովհաննիսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Հովհաննիսյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023