Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2015, 197 - Ա

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ՝ ԲԱՐՍԵԼՈՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «ՋիԷսԷմԷյ շարժական կապի համաշխարհային կոնգրես 2015» նախարարական ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ 2015 թվականի մարտի 2-4-ը Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կա-տարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտա-սահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բարսելոնա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

 

 

Արխիվ

2024

2023