Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2015, 204 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 9-ի «Սուրեն Կարայանի, Գագիկ Քոչարյանի և Տիգրան Խալիկյանի՝ Մոսկվա գործուղման ծախսերի մասին» N 171-Ա որոշման 1-ին կետից հետո լրացնել 1.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ`
«1. 1. Սուրեն Կարայանի և Տիգրան Խալիկյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:»:

 

Արխիվ

2024

2023