Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2015, 208 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1131-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետի 4-րդ սյունակում «2015 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» բառերով.
2) 1-ին կետի 5-րդ սյունակում «Ֆինանսավորում չի պահանջվում:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ» բառերով.
3) 2-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» բառերով.
4) 3-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» բառերով:

 

Արխիվ

2024

2023