Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2015, 209 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 134-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրաեպետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված՝ Ենթակառուցածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 134-Ա որոշման հավելածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետի «Կատարման վերջնաժամկետը» սյունակում «31.12.2014 թ.» թվերը փոխարինել «31.05.2015 թ.» թվերով.
2) 3-րդ կետի 1-ին ենթակետի «Կատարման վերջնաժամկետը» սյունակում «30.11.2014 թ.» թվերը փոխարինել «30.05.2015 թ.» թվերով.
3) 5-րդ կետի 1-ին ենթակետի «Կատարման վերջնաժամկետը» սյունակում «31.12.2015 թ.» թվերը փոխարինել «31.08.2015 թ.» թվերով.
4) 5-րդ կետի 4-րդ ենթակետի «Կատարման վերջնաժամկետը» սյունակում «31.10.2014 թ.» թվերը փոխարինել «31.08.2015 թ.» թվերով.
5) 5-րդ կետի 7-րդ ենթակետի «Կատարման վերջնաժամկետը» սյունակում «31.11.2014 թ.» թվերը փոխարինել «31.05.2015 թ.» թվերով.
6) 2-րդ կետի 4-րդ ենթակետի «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով.
7) 2-րդ կետի 5-րդ ենթակետի «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով.
8) 3-րդ կետի 1-ին ենթակետի «Ծրագրային գործողությունները» սյունակում «ընդունել ճանապարհների պահպանման 2015 թ.-ի բյուջետային թիրախների ֆինանսական ռազմավարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության կողմից ճանապարհների պահպանման 2015 թ.-ի բյուջետային թիրախների ֆինանսական ռազմավարության հաստատում» բառերով.
9) 3-րդ կետի 1-ին ենթակետի «Պատասխանատու գերատեսչությունը» սյունակում «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով.
10) որոշման հավելվածում «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով:


 

Արխիվ

2024

2023