Վարչապետի որոշումներ

19 Մարտի 2015, 213 - Ա

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՍՄԲԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՆԲԵՐՐԱ ԵՎ ՍԻԴՆԵՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության արարողակարգի մասնագետ Սմբատ Խաչատրյանին 2015 թվականի մարտի 19-26-ը գործուղել Կանբերրա և Սիդնեյ (Ավստրալիայի Միություն)՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների մասնակցելու, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործունեության ընթացքում կատարած աշխատանքներն ու ծրագրերը ներկայացնելու համար:
2. Հրանուշ Հակոբյանի և Սմբատ Խաչատրյանի՝ Կանբերրա և Սիդնեյ գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023