Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2015, 226 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2015 թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ը գործուղել Ռիգա (Լատվիայի Հանրապետություն)` «Տուբերկուլյոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի` Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիգա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023