Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2015, 225 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 512–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 2-ի Հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին N 512-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.
2) «Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարար.
3) «Պ. Ղազարյան - Մուսա լեռ հայրենակցական միության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Ե. Հավաթյան - Այնճարում (Լիբանան) Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի
նշումը կազմակերպող կենտրոնական մարմնի նախագահ
(համաձայնությամբ)

Հ. Ջամբազյան - կանադահայ գործարար (համաձայնությամբ)»: