Վարչապետի որոշումներ

31 Մարտի 2015, 234 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Խորհրդի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցվելով վարկատուի հետ.
2) ծրագրի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
3) վարկային համաձայնագրի ստորագրումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացումից (հաստատումից) հետո ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի, բյուջեների, դրանց ֆինանսական բացվածքների, մասնավորապես, վարկային միջոցների ծախսման ուղղությունների քննարկումը՝ մինչև հիմնարկի լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.
4) ծրագրի հաստատված աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների վերջնական արդյունքների հաստատումը` 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը գերազանցող պայմանագրերի դեպքում.
5) նախապես համաձայնեցնելով վարկ տրամադրած կազմակերպության հետ` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու նպատակով ծրագրի շրջանակներում տնտեսված այն միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ առաջարկությունները հաստատելը, որոնք ուղղվելու են ծրագրով նախապես չպլանավորված մրցույթների միջոցով նոր ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը.
6) ծրագրով նախատեսված աշխատանքների հաստատված ժամանակացույցին ու բյուջեներին համապատասխան իրականացնելու վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը, հայտնաբերված շեղումների և թերացումների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը:»,
բ. 12-րդ կետում «3 ամիսը» բառերը փոխարինել «տարին» բառով,
գ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում դրանք խորհրդին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, ինչից հետո տվյալ հարցի շուրջ կազմակերպվում է էլեկտրոնային քվեարկություն: ԾԻԳ-ի տնօրենը, որպես խորհրդի քարտուղար, պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:»,
դ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Խորհրդին ներկայացվում են ԾԻԳ-ի կողմից կազմված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների՝ տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:»,
ե. 37-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը» բառերով,
զ. 44-րդ կետում «խորհրդի որոշմամբ» բառերը փոխարինել «խորհրդի նախագահի կողմից» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով, իսկ «Հ. Գալստյան» բառերը՝ «Ա. Տանանյան» բառերով:

 


 

Արխիվ

2024

2023