Վարչապետի որոշումներ

31 Մարտի 2015, 235 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն <<Տեսչական մարմինների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի՝
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 9-ի N 90-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու նախնական ծրագիրը և ներկայացնում Հայաստանում տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հավանությանը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը.
3) հետևում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 10-ի N 187-Ա որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքին.
4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցառումների կատարման ապահովման նպատակով, ինչպես նաև նոր տեսչական համակարգին անցնելու ռազմավարական քայլերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանում տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին.
5) ըստ անհրաժեշտության կազմակերպում է աշխատանքային քննարկումներ <<Տեսչական մարմինների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ.
6) քննարկում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը:


 

Արխիվ

2024

2023