Վարչապետի որոշումներ

31 Մարտի 2015, 240 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 164-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 6-ի «Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատելու մասին» N 164-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) հավելվածից հանել «Տ. Կարապետյան -ՀՀ վարչապետի օգնական» բառերը.
2) hավելվածը լրացնել «Կ. Դանիելյան -«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ» բառերով:
 

Արխիվ

2024

2023