Վարչապետի որոշումներ

3 Ապրիլի 2015, 251 - Ա

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Մրցունակության ապագան. արևային և քամու էներգիայի ծախսերի նվազեցման հնարավորությունները» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի 2015 թվականի մարտի 22-24-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023